-
12.03.2014|
11:41
Առաջարկում ենք կարդալ ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԻ «Գայլի կոճի» պատմվածքը
-
11.03.2014|
15:12
Մեկնարկել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի մարզային ցուցադրությունները: Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, իսկ մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, որտեղ ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
-
11.03.2014|
15:11
Մարտի 13-ին, ժամը 19.00-ին,Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ելույթ կունենա հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկու հետ:
-
11.03.2014|
13:04
Մարտի 10-ին հայտնի է դարձել բրիտանական գրականության FOLIO մրցանակի դափնեկիրը: Նա ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն է:
Սոնդերսը պարգևատրվել է «Տասներորդ դեկտեմբերը» պատմվածքների ժողովածուի համար:
-
11.03.2014|
12:18
Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը թատերասերների դատին կհանձնի Վիլյամ Շեքսպիրի «Համլետը»` Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ: Թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ տեղեկացրեց, որ նախատեսվում է ևս երկու առաջնախաղ: Նարինե Գրիգորյանը կբեմադրի Դանիիլ Խարմսի «Խենթերը» պայմանական վերնագրով ներկայացումը: Հավանաբար, մի կատակերգություն էլ կբեմադրի Սամսոն Ստեփանյանը` «Ծիծաղելի փողեր» պայմանական վերնագրով:
-
11.03.2014|
11:32
Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա հուշ-երեկո՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով։ Երեկոն կազմակերպվել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասի տուն» մշակութային համագործակցության կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի ջանքերով։
-
09.03.2014|
22:37
Ես թերևս ամենաջղային գրողն եմ, որին հանդիպել եմ:
-
09.03.2014|
13:54
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղեցիկ նվեր է պատրաստել երեխաների համար։ Նվագախումբը կներկայացնի Disney Non-Stop համերգային ծրագիրը, որտեղ ընդգրկված են հանրահայտ մուլտֆիլմերի մեղեդիները։ Սա երիտասարդական նվագախմբի հերթական նախաձեռնությունն է, որը մատչելի ու հասանելի երաժշտությամբ պատանիներին ու երիտասարդներին ուղղորդում է դեպի դասական արվեստը։
-
09.03.2014|
13:53
Մարտի 8-ին Կոմպոզիտորների միությունում կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկաներն ունկնդրեցին Դավիթ Գիլանյանի «Ludus Memoria» դաշնամուրային բազմամաս ստեղծագործությունը, որը գրվել է Հինդեմիտի «Ludos toualis» ստեղծագործության ձևակառուցվածքի հիման վրա:
-
09.03.2014|
13:36
Ռուս կինոգործիչները պատասխանել են իրենց ուկրաինացի գործընկերների` Ղրիմի իրադարձությունների վերաբերյալ նամակին: Նրանք դեմ են Ռուսաստանի կողմից Ուկրաինա զորք մտցնելուն:
“脗炉/1336390047" rel="nofollow">Առողջապահություն